Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովրդին երկխոսություն սկսել

04 Դեկտեմբեր, 2020 23:17
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովրդին երկխոսություն սկսել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին հորդորում է կանգնել երկխոսության ճանապարհի վրա, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղությանն, կայունության և զարգացման:

«Գլխավոր քարտուղարը շեշտում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում հումանիտար պահանջները և համապատասխան հարցում ստանալու դեպքում ավելացնել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Նա նաև կոչ է անում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին լիարժեքորեն համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ նրանց ընձեռելով անարգել մուտքի հնարավորություն:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և բոլոր կողմերին կոչ է արել շարունակել իրագործել դրա դրույթները, ինչպես նաև միջազգային պարտավորությունները՝ մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին