Կարևոր իրադարձություններ

Լավրովը և Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները

04 Դեկտեմբեր, 2020 21:53
Լավրովը և Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում:

Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ գործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին