Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող

04 Դեկտեմբեր, 2020 21:01
Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության  լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինըովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։

Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում ենոր իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքումորտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», - ասել է ընկերության աշխատակիցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին