Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ կապի տարբեր միջոցներով այս տեղեկությունը հասցնել Արցախում բնակվող ձեր հարազատներին․ Մանե Թանդիլյան

04 Դեկտեմբեր, 2020 20:50
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Խնդրում եմ կապի տարբեր միջոցներով այս տեղեկությունը հասցնել Արցախում բնակվող ձեր հարազատներին․ Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությամբ և գրել․

«Սիրելի հայրենակիցներ,

խնդրում եմ կապի տարբեր միջոցներով այս տեղեկությունը հասցնել Արցախում բնակվող ձեր հարազատներին, ընկերներ, որպեսզի տեղեկատվության հապաղման խնդիր չունենանք հաշվի առնելով հանգամանքները։

Ձեր օգնությամբ տեղեկատվության տարածման համար նախատեսված ստատուսները կունենան
#տարածելԱրցախում հեշթեգը։

Շնորհակալ եմ»։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է․

«Արցախում բնակվող հարգելի հայրենակիցներ
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է ընդունվել ինչպես առցանց dimum.ssa.am կայք էջի միջոցով, այնպես էլ մեր նախարարության գրասենյակում, իսկ սույն թվականի դեկտեմբերի 5-ից կարող եք դիմել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններ՝ հետևյալ երկու ծրագրերի համար․
1․ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության դիմումներ
2․Արցախի Հանրապետության Վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումներ
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հասցեները՝
1 Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23
2 Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15
3 Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5
4 Ք․ Ստեփանակերտ, Թումանյան 103
5 Ք․ Ասկերան, ՂՏ Սպասարկման կենտրոն
6 Ք․ Մարտակերտ, ՂՏ Սպասարկման կենտրոն
7 Ք․ Մարտունի, ՂՏ Սպասարկման կենտրոն»։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ կապի տարբեր միջոցներով այս տեղեկությունը հասցնել Արցախում բնակվող ձեր հարազատներին,...

Опубликовано Մանե Թանդիլյան - Mane Tandilyan Пятница, 4 декабря 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին