Կարևոր իրադարձություններ

Ռուսատանից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին․ РИА Новости

04 Դեկտեմբեր, 2020 20:01
Ռուսատանից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին․ РИА Новости

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ  մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի իսկությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար, արդեն մինչեւ այս ամսվա վերջ մենք ականատես կլինենք, թե ինչպես առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կկատարեն Լեռնային Ղարաբաղում»:

 

Լրահոս

Դիտել ավելին