Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Նորատուս գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտյա առաստաղը

04 Դեկտեմբեր, 2020 19:18
Հրդեհ Նորատուս գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտյա առաստաղը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում՝ «Շանթ» խանութի մոտակայքում, այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:55-ին:

Պարզվել է, որ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտյա առաստաղը (մոտ 8 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին