Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ´Էստենի մահվան կապակցությամբ

04 Դեկտեմբեր, 2020 18:04
Արմեն Սարգսյանը ցավակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ´Էստենի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ, Նանսենի մրցանակի դափնեկիր Վալերի Ժիսկար դ´Էստենի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Վալերի Ժիսկար դ´Էստենն իր ուրույն ներդրումն է ունեցել Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության, ներքին և արտաքին քաղաքականության ամրապնդման գործում՝ ջանք ու եռանդ չխնայելով երկրի առաջընթացն ու բարգավաճումը խթանելու համար:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: 

 

Լրահոս

Դիտել ավելին