Կարևոր իրադարձություններ

Վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու մրցույթի հարցաշարում «շաբաթվա օրերի մասին» հարց չկա

04 Դեկտեմբեր, 2020 16:25
Վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու մրցույթի հարցաշարում «շաբաթվա օրերի մասին» հարց չկա

Լրատվականներից մեկում այսօր նյութ էր հրապարակել, որում ասվում էր, թե իբր վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու համար պետք է կարողանալ «դասավորել շաբաթվա օրերն ըստ հաջորդականության»։

Խոսքը Կառավարության կայքում հրապարակված վարչապետի աշխատակազմում գլխավոր մասնագետի հաստիքի համար հայտարարված մրցույթի մասին է։ Այն բաղկացած է երկու փուլից՝ թեստ և հարցազրույց։ Ինչպես կարելի է տեսնել հայտարության մեջ՝ անցկացվող մրցույթի հարցաշարը հրապարակված չէ և շաբաթվա օրերի հերթականության մասին հարց դրանում լինել չէր կարող։

Ինչ վերաբերում է հարցաշարի ձևանմուշին, որից էլ հավանաբար նյութի հեղինակը գտել է «շաբաթվա օրերի» մասին հարցը, ապա վարչապետի աշխատակազմի կադրերի վարչությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ այն իրենից ներկայացնում է ընդամենը հարցաշարի կառուցվածքի նկարագրություն։

Հարցերի ձևերն են՝ «Ճիշտ պատասխանի ընտրություն», «Այլընտրանքային ընտրություն», «Համապատասխանության որոշում», «Հաջորդականության որոշում»: Շաբաթվա օրերի հերթականության որոշումը ընդամենը օրինակ է։

Հարցաշարում ընդգրկված հարցերը հետևյալ բնագավառներից են՝

  • Աշխատանքային օրենսգիրք,
  • ՀՀ Սահմանադրություն,
  • Հանրային ծառայության մասին օրենք,
  • Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք,
  • Քաղաքացիական ծառայության մասին օրենք,
  • Ինֆորմատիկա, գրավոր խոսք և այլն։
 

Լրահոս

Դիտել ավելին