Կարևոր իրադարձություններ

Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա. լուսանկարներ

04 Դեկտեմբեր, 2020 12:31
Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա. լուսանկարներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերեցին ավտոճանապարհից ընկած մեքենան: 

«Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չհաջողվեց: 

Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն գլորվեց ճանապարհից և հայտնվեց երկաթուղային գծերի վրա: Բարեբախտաբար, վթարի պահին այս հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից:

2020 թվականին սա թվով արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում:

ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

«ՀԿԵ» ՓԲԸ

 

Լրահոս

Դիտել ավելին