Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 3-4-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք

04 Դեկտեմբեր, 2020 11:50
Դեկտեմբերի 3-4-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խուլիգանության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին