Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,95
    7,17

Կարևոր իրադարձություններ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

04 Դեկտեմբեր, 2020 11:24
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Դեկտեմբերի 4-ին, ժամը 06։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Գրիշ Մ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Գրիգոր Շ․) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Դիտել ավելին