Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 10 կասետային զինամթերք

04 Դեկտեմբեր, 2020 10:49
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 10 կասետային զինամթերք

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներահետախուզական ու տեղանքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Երեկ ռուս խաղաղապահները  Ստեփանակերտի հարավային ծայրամասից մաքրել են պայթյունավտանգ առարկաներ և հայտնաբերել 10 կասետային զինամթերք։

Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ  ականազերծվել է 45 հա տեղանք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին