Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

04 Դեկտեմբեր, 2020 10:42
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Ալթունյանն ասաց, որ նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։

Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին