Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ստեփանավան քաղաքում. մեկնել է 3 մարտական հաշվարկ

04 Դեկտեմբեր, 2020 10:09
Հրդեհ Ստեփանավան քաղաքում. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 00։03-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Սվերդլով համայնքի վերջնամասում այրվում է բնակելի տուն։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով համայնքի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել են տան կախովի առաստաղից մոտ 40 քմ և տանիքի (մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 80քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին