Կարևոր իրադարձություններ

Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ»

04 Դեկտեմբեր, 2020 09:53
Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանով անձանց բացթողնման պարզեցված կարգ սահմանելու նպատակով ստեղծվելու է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը:

Այս հարթակի գործարկման դեպքում Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի քաղաքացիները՝ Հայաստան: Հարթակի գործարկումը պետք է ապահովի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունը՝ ներառելով վստահելի լաբորատորիաների ցանց և կատարված թեստերի արդյունքների հաստատման կայուն մեխանիզմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին