Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում կողոպտել են հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերի տունը

17 Հոկտեմբեր, 2015 21:05
Լոնդոնում կողոպտել են հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերի տունը

Լոնդոնի հյուսիսում կողոպտել են բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերի տունը. հանցագործները գողացել են երկու էլեկտրոնային սարք։ Միջադեպը եղել է հոկտեմբերի 2-ի երեկոյան։ Ոստիկանությանը տեղի ուենցածի մասին հայտնել է հարևանը, որը տեսել է բաց դուռը։ Գողերը տուն են մտել նկուղից, սակայն արժեքավոր իրեր չեն գողացել։ Իրավապահները սկսել են ուսումնասիրել տեսախցիկների տեսագրությունները։ Դեռևս կասկածյալներ չկան։ Օլիվերը իր կնոջ և 4 երեխաների հետ այդ ժամանակ եղել է Էսսեքսում գտնվող իր տանը։ Նշվում է, որ ընտանիքը այժմ պատրաստվում է տեղափոխվել այլ տուն։ Շեֆ-խոհարարը գնել է 17-րդ դարում կառուցված շինություն։ Նրա նոր հարևանները կլինեն սուպերմոդել Քեյթ Մոսը, երգիչ Ջորջ Մայքլը և դերասան Ջուդ Լոուն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին