Կարևոր իրադարձություններ

Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է. «Հայաստանի Հանրապետություն»

04 Դեկտեմբեր, 2020 09:15
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախյան երրորդ պատերազմում հրադադար հաստատելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանը եւ Թուրքիան իրար հերթ չտալով բազմաթիվ սադրող, իրականությունն ու գործընթացները սեփական շահերի պրիզմայից ներկայացնող հայտարարություններ արեցին: Նման զարգացումները լիովին կանխատեսելի էին բազմաթիվ անորոշ կետերով հագեցած եռակողմ հայտարարության առկայության պարագայում: Փաստաթղթի բոլոր կետերով սպառիչ պատասխան է տրված միայն արցախյան հակամարտության ընդամենը երկու հարցի՝ հրադադարի հաստատմանը եւ ռուսական խաղաղապահներին համապատասխան մանդատ տալուն: Վերոշարադրյալ բաց հարցերի շուրջ դիվանագիտական ճակատամարտերն անխուսափելի են: Հետեւաբար, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ ներուժի ու ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է: Լուծվում է մեր պետականության պատմության բախտորոշ հարցերից մեկը, որն այսօր, առավել քան երբեւէ, պահանջում է միասնականություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին