Կարևոր իրադարձություններ

Լրացուցիչ տեղեկատվություն՝ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ

04 Դեկտեմբեր, 2020 00:19
Լրացուցիչ տեղեկատվություն՝ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը լրացուցիչ տեղեկատվություն է հաղորդում ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ․
 
«Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ՝
Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար:
 
Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.
 
1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,
 
2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.
 
3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
 
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 15000 ՀՀ դրամի չափով,
 
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ.
 
4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
 
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 10000 ՀՀ դրամի չափով,
 
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ/ժ ներառյալ:
 
5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
 
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ, իսկ չգազիֆիկացված
բնակելի տան կամ բնակարանի էլեկտրական էներգիայի սպառող բնակիչ-բաժանորդների համար 5000 ՀՀ դրամի չափով:
 
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ/ժ ներառյալ:
 
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները:
 

Լրահոս

Դիտել ավելին