Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Շիրակի մարզում

03 Դեկտեմբեր, 2020 23:43
Հրդեհ Շիրակի մարզում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 19։33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևշատ գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին, մարվել՝ 21:23-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և վառելափայտ:

 

Լրահոս

Դիտել ավելին