Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ալավերդի քաղաքում

03 Դեկտեմբեր, 2020 22:55
Հրդեհ Ալավերդի քաղաքում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Լճեր» կոչվող տարածքի մոտակայքում գտնվող սուպերմարկետում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «ԱԳ» սուպերմարկետի շինանյութի բաժնում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։04-ին, մարվել՝ 18։12-ին։

Այրվել է սուպերմարկետի շինանյութի բաժնի պլաստմասսայե առաստաղից մոտ 6 քմ հատված, և ջերմահարվել՝ փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին