Կարևոր իրադարձություններ

Իտալիայից Հայաստան է ուղարկվում Արցախի համար 3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը

03 Դեկտեմբեր, 2020 21:56
Իտալիայից Հայաստան է ուղարկվում Արցախի համար 3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը

3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսության տարածած հաղորդագրությունից։

«Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, որոնք նույնպես նպաստել են հավաքին՝ տրամադրելով ապրանքներ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Համայնքի ակտիվ անդամներին ապրանքների հավաքագրումը իրականացնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրենց լուման են ներդրել այս նախաձեռնությունում։

Ականատես եղանք մի հսկայական մարդկային համագործակցության և համախմբվածության, որոնք աներկմտաբար կերտում են անգնահատելի համամարդկային արժեքներ։

Շնորհակալություն բոլորին»,- նշված է հաղորդագրությունում։

Il terzo e il più consistente carico di aiuti, destinato ai nostri connazionali colpiti dalla guerra in Nagorno Karabakh...

Опубликовано Consolato On. d'Armenia in Venezia Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսություն Четверг, 3 декабря 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին