Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է պատրաստել

03 Դեկտեմբեր, 2020 21:33
Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է պատրաստել

Եվրամիությունը պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ըստ կայքի հույն թղթակից Նիկոլաոս Ստելյայի՝ այս մասին հայտնում է հունական մամուլը։

Հունական Estia պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակում առանձնանում է ԵՄ-ի՝ դեպի Թուրքիա ճանապարհորդական կանոնակարգերի նկարագրության գաղափարը: Նշվում է, որ Բրյուսելի կողմից ճանապարհորդության սահմանափակում առաջադրելու դեպքում դա բացասաբար կազդի Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա: Բացի այդ, հոդվածում կա պնդում, որ ԵՄ կողմից շեշտադրված պատժամիջոցների երկրորդ կետը ներառում է Եվրոպա արտահանվող թուրքական ապրանքների համար լրացուցիչ հարկերի սահմանումը, ինչի պարագայում թուրքական ապրանքները պարզապես կկորցնեն իրենց մրցակցային առանձնահատկությունները եվրոպական շուկաներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին