Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Արցախի ԿԳՄ նախարարարության հայտարարությունը՝ գործող դպրոցների վերաբերյալ

03 Դեկտեմբեր, 2020 18:13
Արցախի ԿԳՄ նախարարարության հայտարարությունը՝ գործող դպրոցների վերաբերյալ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին գործում են

Մարտակերտի շրջանի 25 դպրոցներ

Մարտունու շրջանի 13 դպրոցներ

Ասկերանի շրջանի 20 դպրոցներ

Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի կամ մյուս երեք շրջանների իրենց նախընտրած դպրոցը։

Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը»։

Լրահոս

Դիտել ավելին