Կարևոր իրադարձություններ

«Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ»

03 Դեկտեմբեր, 2020 17:01
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
«Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ»

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»

ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուր ակտիվ աշխատանքներ է տանում:
 
• պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի,
 
• բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում,
 
• հատվել է 25 անկենսունակ ծառ:
 
Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։
Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին