Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Մանե Թանդիլյանի հետ

03 Դեկտեմբեր, 2020 14:38
Հեղինակ՝ Ստեփանակերտի Քաղաքապետարան
Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Մանե Թանդիլյանի հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեըսբուքյան էջից հայտնում են․ 

«Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի հետ: 

«Հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն էր և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսները մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն հայտնեց հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչությանը` նրան հուզող խնդիրների փաթեթը օր առաջ կարգավորելու գործում: Գործընկերները պայմանավորվեցին իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին