Կարևոր իրադարձություններ

Հրետակոծությունից ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով միանվագ օգնություն կտրամադրվի

03 Դեկտեմբեր, 2020 12:22
Հրետակոծությունից ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով միանվագ օգնություն կտրամադրվի

Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։

Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին:

Դիմումը բավարարվելու դեպքում համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին