Կարևոր իրադարձություններ

Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

03 Դեկտեմբեր, 2020 12:09
Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

Կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են: 

«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին ասաց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր պետք է չառաջանա:

 

Լրահոս

Դիտել ավելին