Կարևոր իրադարձություններ

5 մլն դրամ` զոհվածների ընտանիքներին, 1-3 մլն դրամ` հաշմանդամություն ունեցողներին. որոշումն ընդունվեց

03 Դեկտեմբեր, 2020 11:19
5 մլն դրամ` զոհվածների ընտանիքներին, 1-3 մլն դրամ` հաշմանդամություն ունեցողներին. որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն սոցիալական աջակցություն կտրամադրվի Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին։

Ծրագրի շահառու կհանդիսանան և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները։ Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝

1) 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3,000,000 դրամ

2) 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ

3) 3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ

4) Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ

5) Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։

Դիմումների ընթացակարգի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին