Կարևոր իրադարձություններ

Գիշերը հրդեհ է բռնկվել պոլիէթիլենային տոպրակների հումքի մշակման արտադրամասում

03 Դեկտեմբեր, 2020 09:59
Գիշերը հրդեհ է բռնկվել պոլիէթիլենային տոպրակների հումքի մշակման արտադրամասում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 03:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։49-ին, մարվել՝ 05։38-ին։ Այրվել են արտադրամասի բակում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը  (20 քմ), 2 հաստոց և շինարարական աղբ (15 խմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին