Կարևոր իրադարձություններ

Արցախից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է. «Հայաստանի Հանրապետություն»

03 Դեկտեմբեր, 2020 09:15
Արցախից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախում հրադադարի հաստատումից հետո կրկին սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում: Արցախյան պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպեց վերագնահատել իրավիճակը եւ ըստ դրա կանխատեսել զարգացումների հավանական սցենարները: Մեծաքանակ զոհերով արցախյան բախումից հետո միջերկրածովյան պետություններն առավել իրատեսական են համարում Թուրքիայի հետ ռազմական ընդհարումը եւ դրան նախապատրաստվելու ուղղությամբ կատարում են գործուն քայլեր:

Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին մի քանի օրից Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Նախորդ փորձը սակայն փաստում է, որ նման միջոցները չեն ազդում այս պետության ագրեսիվ վարքագծի վրա, եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ պետք է կիրառվեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին