Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարումը անօրինական է. դատարանի վճիռը՝ դեկտեմբերի 17-ին. «Ժամանակ»

03 Դեկտեմբեր, 2020 08:53
ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարումը անօրինական է. դատարանի վճիռը՝ դեկտեմբերի 17-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, քանի որ իշխանությունը չունի ռեկտորի սեփական անցողիկ թեկնածու:

Իսկ Գեղամ Գևորգյանի պաշտոնավարումը անօրինական է և վիճարկվում է դատարանում, նա միաժամանակ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալն է, որը, ըստ էության, արգելվում է օրենքով: Դատարանը այս գործով վճիռ կկայացնի դեկտեմբերի 17-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին