Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

02 Դեկտեմբեր, 2020 22:18
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործմանը:

Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանձին հարցեր: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին