Կարևոր իրադարձություններ

Մենք չունենք արտոնություն որոշելու, թե երբ և որտեղ են կատարվում որոնումները․ ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակը հայատարարություն է տարածել

02 Դեկտեմբեր, 2020 20:05
Մենք չունենք արտոնություն որոշելու, թե երբ և որտեղ են կատարվում որոնումները․ ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակը հայատարարություն է տարածել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակը հայատարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մենք ստանում ենք շատ հարցեր Ղարաբաղյան հակամարտության սրացման առնչությամբ անհայտ կորածների որոնողական աշխատանքների վերաբերյալ։ Եվս մեկ անգամ ներկայացնում ենք մեր դերակատարությունն այս գործընթացում։

• Մենք ուղղակիորեն չենք մասնակցում որոնողական և դուրսբերման աշխատանքներին, սակայն որպես չեզոք միջնորդ ներկա ենք և մասնակցում ենք աճյունների արտահանձնմանը։

• Մենք աջակցում ենք այս գործողությունների հետ կապված քննարկումներին և օգնում կողմերին պատշաճ ընթացակարգերով ապահովել անվտանգ որոնում ու արժանապատիվ դուրսբերում, որպեսզի առավելագույնի հասցվի նույնականացման հնարավորությունը։

• Մենք չունենք արտոնություն որոշելու, թե երբ և որտեղ են կատարվում որոնումները։ Ընթացակարգերը և ժամանակացույցը նույնպես համաձայնեցվում են կողմերի և համապատասխան մարմինների միջև։ Հետևաբար, միայն նրանք կարող են հանրայնացնել նման տեղեկատվությունը։

• Արտահանձնումից հետո աճյունների նույնականացման գործընթացը կարող է տևել շաբաթներ։ Արդյունքում ստացված պատասխանները ընտանիքներին փոխանցում են կողմերի պատասխանատու ներկայացուցիչները»։

 

Լրահոս

Դիտել ավելին