Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

02 Դեկտեմբեր, 2020 19:48
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր գնահատեց այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին