Կարևոր իրադարձություններ

Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները

02 Դեկտեմբեր, 2020 19:31
Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները: Այս մասին Պուտինն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ զրույցում, գրում է РИА Новости-ն։

«Եկեք հաջորդ շաբաթ սկսենք մաշտաբային պատվաստումները»,- ասել է Պուտինը:

«Գիտեմ, որ արդեն ավելի քան երկու միլիոն դոզա է մեզ մոտ արտադրվել կամ կարտադրվի առաջիկա մի քանի օրերին։ Դա մեզ հնարավորություն է տալիս սկսել եթե ոչ զանգվածային, ապա լայնածավալ պատվաստումներ և, իհարկե, ինչպես պայմանավորվել էին, առաջին հերթին՝ ռիսկի երկու խմբերի` բժիշկների և ուսուցիչների», - նշել Է Պուտինը ։

 

Լրահոս

Դիտել ավելին