Կարևոր իրադարձություններ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

02 Դեկտեմբեր, 2020 19:00
Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պավլովի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք. տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պավլովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ) և ջրի բաքի ջերմամեկուսացնող հատվածի փայտյա կառուցատարրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին