Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը՝ ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

02 Դեկտեմբեր, 2020 18:28
ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը՝ ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, թե իբր ԿԳՄՍ նորանշանակ նախարար, իսկ նոյեմբերի 20-ին դեռևս ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հեղինակել է ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ փաստաթուղթ /https://news.am/arm/news/616246.html/:

Անընդունելի համարելով իրականության խեղաթյուրման նմանօրինակ դրսևորումները՝ տեղեկացնում եմ. 

1․ Վ. Դումանյանը հրաժարվել է մասնակցել ԵՊՀ գիտխորհրդի կողմից հրապարակված հայտարարության տեքստը պատրաստելու համար նոյեմբերի 19-ին ձևավորված աշխատանքային խմբի անդամությունից և որևէ առնչություն չի ունեցել ներկայացված տեքստի կազմման գործընթացին:

2․ Աշխատանքային խմբի ներկայացրած տեքստը շատ կարճ ժամանակահատվածում խմբագրվել է Վ. Դումանյանի կողմից, քանի որ չէր արտահայտում այն շեշտադրումները, որոնք ԳԽ-ի նախորդ օրվա որոշմամբ պետք է ներառվեին հայտարարության մեջ: 

3․ Վ. Դումանյանի խմբագրած տեքստում որևէ պահանջ չկա, միայն՝ կոչ և հորդոր:

4. Վ. Դումանյանի կողմից հայտարարության խմբագրված տարբերակը չի դրվել քվեարկության»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին