Կարևոր իրադարձություններ

Եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

02 Դեկտեմբեր, 2020 18:20
Եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը:

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը:

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին