Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 1168 փախստական

02 Դեկտեմբեր, 2020 18:12
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 1168 փախստական

Հայաստանի տարածքից քաղաքացիական անձինք շարունակում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Օրվա ընթացքում վերադարձել է ևս 1168 մարդ: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 27 հազար տեղահանվածներ արդեն վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր:

Այսօր Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Ավելի քան 400 աշակերտ սկսել է ուսումը: Դպրոցը վերակառուցվել է ռուս խաղաղապահների օգնությամբ: Վերանորոգվել են շենքը և ներքին տարածքները, վերականգնվել է էլեկտրականությունն ու ջերմամատակարարումը»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին