Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623,5
    637,5

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը լրացում է կատարել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ

02 Դեկտեմբեր, 2020 16:15
ԱԺ խորհուրդը լրացում է կատարել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը լրացում է կատարել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:

«Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է  ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը խորհուրդը քննարկել եւ հաստատել է»

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին