Կարևոր իրադարձություններ

Վարչապետը փակ հանդիպում է ունեցել ՀԽ կազմի հետ. բարձրաձայնվել է նաև Փաշինյանի հրաժարականի հարցը․ Factor.am

02 Դեկտեմբեր, 2020 14:42
Վարչապետը փակ հանդիպում է ունեցել ՀԽ կազմի հետ. բարձրաձայնվել է նաև Փաշինյանի հրաժարականի հարցը․ Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրային խորհրդի անդամների հանդիպում է տեղի ունեցել:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հանրային խորհրդի երկու անդամներ՝ Դանիել Իոաննիսյանը և Գաբրիել Ջեմբերջյանը: Հանդիպման ժամանակ խորհրդի մի քանի անդամներ բարձրաձայնել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Գաբրիել Ջեմբերջյանը մեզ հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը՝ ասաց. «Քննարկել ենք ընդհանուր երկրի վիճակը:

Քննարկվեց նաև վարչապետի հրաժարականի հարցը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարող եմ շտկել այս երկիրը: Երեք ժամ է տևել նիստը, բայց ես մինչև վերջ չմնացի: Բոլոր անդամները ներկա չեն եղել, միայն 14 անդամ էր ներկա»։ Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում փակ հանդիպումից քիչ մանրամասներ փոխանցեց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին