Կարևոր իրադարձություններ

Պեսկովը մեկնաբանել է Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պետական ​​լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը

02 Դեկտեմբեր, 2020 13:31
Պեսկովը մեկնաբանել է Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պետական ​​լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը

Կրեմլը ողջունում է Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պետական ​​լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Ռուսերենը,ամեն դեպքում, Արցախում օգտագործվում է , այն օգտագործվում է նաև Հայաստանում, ռուսերենով խոսում են նաև Ադրբեջանում, ռուսերենով խոսում են աշխարհի շատ վայրերում`այդ թվում  ԽՍՀՄ նախկին տարածքում: Նրանք կարծում են, որ ռուսերենը հաղորդակցման հարմար լեզու է, և այն դեռ շատերն են սովորում: Բնականաբար, մենք դա ողջունում ենք ամեն կերպ և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը և պահպանմանը, մենք դա համարում ենք մեր խնդիրը », - նշել է խոսնակը:

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական ​​լեզու Հայաստանում և Ադրբեջանում `ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին