Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում չպայթած զենք-զինամթերքի որոնման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

02 Դեկտեմբեր, 2020 12:21
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում չպայթած զենք-զինամթերքի որոնման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները:

Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում, չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից բարեբախտաբար դեպքեր չեն արձանագրվել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին