Կարևոր իրադարձություններ

Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ․ Արթուր Բաղդասարյան

02 Դեկտեմբեր, 2020 11:12
Հեղինակ՝ Արթուր Բաղդասարյան
Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ․ Արթուր Բաղդասարյան

Օրինաց Երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի Հայրենակւցներ։ Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ,ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։

Թերևս սպասելի էր նաև, որ տարիներ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ։Խոհեմ մարդիկ կլսեն այդ խոհերն ու գնահատականները, իսկ մոլորյալներն ու նեղ ,խմբակային շահերով առաջնորդվողները ուղիղ հակառակը։ Առողջ եղեք հոգով և մարմնով։ Աստված պահապան մեր ժողովրդին»։

 

Լրահոս

Դիտել ավելին