Կարևոր իրադարձություններ

Աջափնյակ վարչական շրջանում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

02 Դեկտեմբեր, 2020 10:48
Աջափնյակ վարչական շրջանում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 44-համարի, Մարգարյան 5, 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին