Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքը

02 Դեկտեմբեր, 2020 10:27
Խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքը
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել սոցիալական օբյեկտները Լեռնային Ղարաբաղում։
Անցած օրվա ընթացքում ավարտվել են տարածքի հետազոտությունը, Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքից պայթուցիկ առարկաների որոնումն ու մաքրումը։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները պայթուցիկ նյութերի ստուգում են անցկացրել դպրոցում եւ հարակից տարածքում: Դրանից բացի, Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները ապահովել են էլեկտրամատակարարման, ջեռուցման վերականգնման, ինչպես նաեւ անհրաժեշտ դպրոցական գույքի եւ նյութական միջոցների անվտանգ առաքման աշխատանքները:
Առաջիկայում, ռուս խաղաղապահների աջակցությամբ, նախատեսվում է բացել այլ ուսումնական հաստատություններ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 շենք եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել եւ վնասազերծել են 1077 պայթուցիկ առարկաներ։
 

Լրահոս

Դիտել ավելին