Կարևոր իրադարձություններ

Ինչ է ակնարկում իշխանությունը ՀՀ շուկան ադրբեջանական ապրանքների համար բացելու մասին հայտարարություններով. «Ժամանակ»

02 Դեկտեմբեր, 2020 09:15
Ինչ է ակնարկում իշխանությունը ՀՀ շուկան ադրբեջանական ապրանքների համար բացելու մասին հայտարարություններով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները՝ Հայաստանի շուկան ադրբեջանական ապրանքների համար բացելու մասին առաջին հերթին ուղղված են հունվարի 1-ից հայկական շուկան թուրքական ապրանքների համար փակելու վերացմանը:

Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ապրանքաշրջանառություն կազմակերպել. ոչ մեզ մոտ ադրբեջանական ապրանքները կսպառվեն, ոչ էլ Ադրբեջանում հայկական արտադրության ապրանքներ կգնեն: Բայց, մյուս կողմից, նման քարոզչության նպատակն այն է, որ եթե իշխանությունը պատրաստվում է իր շուկան բացել ադրբեջանական ապրանքների համար, ինչու փակել հայկական շուկան թուրքական ապրանքների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին