Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակում է սադրել․ «Հայաստանի Հանրապետություն»

02 Դեկտեմբեր, 2020 09:00
Ադրբեջանը շարունակում է սադրել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախում հրադադարի հաստատման երկրորդ օրն արդեն Թուրքիան սկսեց խոսել տարածաշրջանում հաղորդակցման ուղիները բացելու մասին՝ շեշտելով, որ այն ձեռնտու է հենց Հայաստանի քաղաքացիներին: Այսօր էլ Ադրբեջանի նախագահն է ակտիվորեն խոսում տրանսպորտային միջանցքների բացման մասին: Բայց այստեղ անտրամաբանական են այս երկու պետությունների շտապողականությունը եւ նման ավելորդ լավատեսությունը, երբ մինչ այդ լուծման են սպասում բազմաթիվ առաջնային այլ հարցեր:

Այսօր ադրբեջանաթուրքական կողմը հրապարակումների մակարդակով շրջանառում է ԼՂՀ տարածքով հաղորդակցման ուղի ունենալու ցանկությունը: Եթե այս մասին պետական մակարդակով ուղղակիորեն խոսվի, ապա այն կնշանակի Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնադրույթների խախտում՝ իր հնարավոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետեւանքներով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին