Կարևոր իրադարձություններ

Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

02 Դեկտեմբեր, 2020 00:10
Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները թեթև կոնտուզիա են ստացել ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա դիվանագիտական առաքելության մեքենան պայթեցնելու ժամանակ: Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանում դեսպանատան համալիրի մոտակայքում։

Նախնական գնահատականով ՝ հարձակման թիրախը կարող էր լինել Աֆղանստանի անվտանգության ուժերի դիվանագիտական մեքենայի դիմաց ընթացող փիքափը, սակայն չի կարելի բացառել, որ ահաբեկչությունն ուղղված էր Ռուսաստանի քաղաքացիների դեմ:

ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին