Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր՝ Վայոց ձորի մարզի ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում. ԱԱՏՄ

01 Դեկտեմբեր, 2020 23:50
Ստուգայցեր՝ Վայոց ձորի մարզի ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում. ԱԱՏՄ

Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների ոստիկանական բաժանմունքներում, համայնքապետարաններում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

Ստուգայցի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։ Ստուգվել է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Այսօր Վայոց ձորում դիտարկվել են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր, հյուրանոցներ, դեղատներ, փակ արտադրական կազմակերպություններ, գեղեցկության սրահներ և առևտրի մանրամեծածախ կետեր։ Անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։

 

Լրահոս

Դիտել ավելին